Հայկ Կոնջորյանն Եվրոպայում և ԵՄ-ում Կանադայի հատուկ բանագնացի հետ քննարկել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը

17:09 • 28.02.22

Փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Եվրոպայում եւ Եվրոպական միությունում Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ, այս համատեքստում, հայ-կանադական համագործակցության հեռանկարները:

Կարեւորվել են խորհրդարանական դիվանագիտության ոլորտում աշխատանքները եւ միջազգային հարթակներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Քննարկվել են Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման հնարավորությունները: