Վարկավորման տոկոսադրույքները պահպանելու Պուտինի հրամանը վերաբերում էր հիփոթեքային վարկերին. Պեսկովը պարզաբանել է

18:51 • 28.02.22

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ Վլադիմիր Պուտինի՝ վարկավորման տոկոսադրույքները պահպանելու հանձնարարականը վերաբերում էր հիփոթեքային վարկերին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պուտինը հանձնարարել է ապահովել հիփոթեքային տոկոսադրույքների պահպանումը՝ նույն դրույքաչափերը, որոնք նշված են հիփոթեքային վարկի պայմանագրերում», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ Պուտինը հանձնարարել է ապահովել վարկավորման տոկոսադրույքների պահպանումը մինչև Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի 20%-ի բարձրացումը կնքված պայմանագրերում։