Կողմերն առանձնացրել են մի շարք թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ. ուկրաինացի պաշտոնյան՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

21:02 • 28.02.22

Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակություններն այսօր անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, որի հիմնական նպատակն էր քննարկել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման մասին հարցերը։ Կողմերը առանձնացրել են մի շարք առաջնահերթ թեմաներ, որոնց վերաբերյալ նախանշվել են որոշակի որոշումներ։

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամաբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Որպեսզի այդ որոշումները ունենան իրականացման հնարավորություններ, կողմերը մեկնում են խորհրդակցությունների իրենց մայրաքաղաքներում։

Կողմերը քննարկել են մոտ ապագայում բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը, որի ընթացքում այդ թեմաները կոնկրետ զարգացում կստանան»,- բանակցությունների ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է Պոդոլյակը: