Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է. պատվիրակության անդամները մեկնում են մայրաքաղաքներ
20:40- Բելառուսական «ԲելՏա» գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները Պրիպյատում բանակցությունների առաջին փուլից հետո մեկնում են խորհրդակցությունների մայրաքաղաքներ: Աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
19:50 Ինտերֆաքս-ը հայտնում է, որ ռուս-ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, որոնք մեկնարկել են շուրջ հինգ ժամ առաջ, շարունակվում են:
Այս մասին լրատվամիջոցը հայտնում է հղում անելով իր թղթակցին.««Ավարտված չէ, ընթանում է երրորդ փուլը»:
18:25 Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները չեն ավարտվել: Ռուսական Ինտերֆաքս-ը հայտնում է, որ սխալ արտահոսք է տեղի ունեցել:
«Տեղի արտահոսք է եղել, որ իբր բանակցություններն ավարտվել են, համենայնդեպս, մենքգտնվում ենք բանակցությունների վայրում և այս մասին ոչինչ չգիտենք, ամեն ինչ շարունակվում է»,- ասել է թղթակիցը։
Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Տելեգրամի ալիքում գրել էր, որ ուկրաինական և ռուսական պատվիրակություններն ավարտել են բանակցությունները։
Նշենք, որ այդ գրառումը հեռացվել է:
18:03 Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները ավարտել են բանակցությունները: Այս մասին փոխանցում է Ինտերֆաքս-ը, հղում անելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյին։
«Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններն ավարտվել են»,- գրել է Գերաշչենկոն:
Ինչպես հաղորդվում է, ռուսական և ուկրաինական կողմերը հանդիպում են անցկացրել բելառուսա-ուկրաինական սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։
17:50 Պատերզմող Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները շարունակվում են: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը, հղում անելով սեփական աղբյուրներին:
14:20 Բելառուսի Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:
Ընդհանուր առմամբ, ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










