ՌԴ-ն ու Ուկրաինան բանակցություններն են անցկացնում Բելառուսում. ԲելՏԱ
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններն են անցկացնում Բելառուսի Գոմելի շրջանում, հայտնում է ԲելՏԱ-ն։
Ռուսական կողմը Բելառուս է ժամանել փետրվարի 27-ին։ Ուկրաինական պատվիրակությունը ռազմական ուղղաթիռներով ժամանել է բանակցությունների վայր բանակցությունների մեկնարկից երկու ժամ առաջ։
Պատվիրակությունների հանդիպումը տեղի է ունենում Ուկրաինայի սահմանի մոտ՝ Պրիպյատ գետի ափին։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հանդիպման ստույգ վայրը հայտնի չէ։










