ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սկսել է Ուկրաինայի հարցով արտահերթ նստաշրջանը. վերջին անգամ արտահերթ նստաշրջան գումարվել էր 1997-ին
Երկուշաբթի օրը Նյու Յորքում բացվել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ՄԱԿ-ի գոյության ընթացքում տասը անգամ է գումարվել արտահերթ նստաշրջաններ:
Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՄՆ-ի և Ալբանիայի նախաձեռնությամբ։
Վերջին արտահերթ նստաշրջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գումարվել է 1997 թվականին՝ կապված օկուպացված պաղեստինյան տարածքներում տիրող իրավիճակի հետ։
Արտահերթ նստաշրջանը կարող է անսահմանափակ թվով նիստեր անցկացնել, իսկ աշխատանքը կարող է շարունակվել մի քանի տարի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտահերթ նստաշրջանում բանաձև կներկայացվի Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։










