Մինսկում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցները լքել են Բելառուսը

18:29 • 28.02.22

Մինսկում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցները լքել են Բելառուսը, հայտնել է առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Ջուլի Ֆիշերը։, գրում է «Ինտերֆաքսը»:

«Միացյալ Նահանգները կասեցրել է Մինսկում մեր դեսպանատան աշխատանքը։ Ողջ անձնակազմը լքել է Բելառուսը»,- գրել է Ֆիշերը Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը թույլատրել էր կամավոր հեռանալ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև դադարեցրել էր Մինսկում դեսպանատան աշխատանքը։