Ռուսական ՀՕՊ-ը Տագանրոգի ռազմական օդանավակայանի տարածքում ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռ է խոցել

19:00 • 01.03.22

ՌԴ ԶՈՒ ՀՕՊ համակարգը Տագանրոգի ռազմական օդանավակայանի մոտ խոցել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված «Տոչկա-Ու» հրթիռը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուժային կառույցներում վնասներ չեն եղել։

«Տագանրոգի ռազմական օդանավակայանի տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի «Պանցիր-Ս» համակարգը խոցել է Ուկրաինայի զինված ուժերի «Տոչկա-Ու» հրթիռը: Բեկորներն ընկել են օդակայանի վրա: Զոհեր և ավերածություններ չկան», - ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։