Շոյգուն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ նաբ հայտարարել էր, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում, ընդհուպ մինչև առաջադրված նպատակներին հասնելը։
«ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները՝ մինչև առաջադրված նպատակներին հասնելը»,- ասել է Շոյգուն սելեկտորային խորհրդակցության ժամանակ։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում հատուկ օպերացիայի գլխավոր նպատակը ՌԴ պաշտպանությունն է Արևմուտքի ռազմական սպառնալիքից։ Շոյգուն ընդգծել է, որ արևմտյան երկրները ՌԴ դեմ պայքարում փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










