Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

18:34 • 01.03.22

4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Վրաստանի հետ սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:34-ին: Էպիկենտրոնը գտնվել է 21 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: