Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը` ուղիղ

13:18 • 01.03.22

13:45- Դատական նիստը մեկ ժամով ընդմիջվեց․ Արմեն Գևորգյանը մասնացկում է ԱԺ քառօրյային
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննվող ենթադրյալ կաշառքի մասին քրգործն ընդմիջվեց մեկ ժամով։

Գործով անցնող ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը չի կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, քանի որ մասնակցում է ԱԺ քառօյայի աշխատանքներին։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։

Բացի այդ պատգամավորն ինքը տեղեկացրել է դատարանին, որ ս․թ․ մարտի 14-15-ին տեղի են ունենալու ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։ Գևորգյանը խնդրել է դատավորին, հերթական դատական նիստը նշանակելիս, հաշվի առնել որ այդ օրերին նա մասնակցելու է ԵԽԽՎ նիստերին և չի կարող ներկայանալ դատարան։

Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝ պարզելու՝ թե երբ Գևորգյանը կկարողանա ներկայանալ։

13:30  Դատարանը որոշեց վերսկսել ՍԴ դիմելու միջնորդության քննությունը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, որոշեց վերսկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու Ռ․ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Դանիբեկյանը հղում արեց Քր․ Դատ․ -ի 31 հոդվածի 4 մասին, որի համաձայն քրգործի վարույթը կարող է կասեցվել անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո։ Այս դեպքում դատարանը գտել է, որ առկա են դատավարական գործողություններ, որոնց դատարանը դեռ պետք է անդրադառնա։

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Դատարանը գտել է, որ նախկան այդ միջնորդության լուծումը Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ։

13:00 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է խոշոր չափ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատարանն այսօր հրապարակելու է պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Մեղադրող կողմը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, պաշտպանական կողմը պնդում է՝ դա հասկանալի չէ: Մեղադրող կողմը համարում է, որ մեղադրական եզրակացությունում ամեն բան պարզ է: Ի նշան բողոքի՝ Քոչարյանի պաշտպանները լքել էին նիստերի դահլիճը, մեղադրանքին գնահատական տալու է դատարանը:

Նախորդ նիստին Ռոբերտ Քոչարյանը կրկին հայտարարեց, որ մեղադրանք իրեն պարզ չէ, որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե ես ինչ է արել ինքը։

Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ միջնորդության առարկան օրենսդրական բացն է: Ըստ նրա՝ դատարանը հնարավորություն չունի պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ, ըստ իրեն, այդ մեղադրանքը շարադրված է ոչ հստակ և միաժամանակ նման պարտավորություն չի դրվում մեղադրողի վրա։

Ըստ Ալումյանի՝ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց միջնորդությանը, նշելով, որ միջնորդությունը բացարձակ հիմնավորված չէ ու ենթակա է մերժման, իսկ մեղադրանքում ամեն ինչ հստակ ձևակերպված է. «Մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար, մանրամասն նկարագրվել է, թե ով ում հաշվին ինչի համար ինչքան գումար է փոխանցել: Բանկային գաղտնիքից ելնելով չի հրապարակվել միայն բանկային հաշվեհամարը, եթե կցանկանաք, դա էլ կհրապարակենք»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը հրապարակվելու է այսօր:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), որը նախատեսում է պատասխանատվություն առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների համար: