Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնա՛յք. Մեդվեդևը պատասխանել է ՌԴ-ի դեմ «տոտալ տնտեսական պատերազմ սկսելու» մասին հայտարարած ֆրանսիացի նախարարին

18:29 • 01.03.22

Համաշխարհային պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վերաճել են իրականի, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի խոսքերը Ռուսաստանի դեմ «տոտալ տնտեսական պատերազմ սկսելու» մասին։

«Այնտեղ ֆրանսիացի մի նախարար այսօր ասել է, որ մեզ տնտեսական պատերազմ են հայտարարել։ Հետևե՛ք ձեր խոսքին, պարոնա՛յք և մի՛ մոռացեք, որ մարդկության պատմության մեջ տնտեսական պատերազմները հաճախ վերածվում էին իրականի»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը հայտարարել է, որ Եվրամիության երկրները մտադիր են տոտալ տնտեսական պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ: 

«Մենք տոտալ տնտեսական և ֆինանսական պատերազմ կսկսենք Ռուսաստանի դեմ: Ռուս ժողովուրդը կվճարի դրա հետևանքների համար»,- ասել էր նախարարը: