Կիևի հեռուստաաշտարակի մոտ պայթյուններ են որոտացել (տեսանյութ)

20:39 • 01.03.22


Ուկրաինական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, որ Կիևի հեռուստաաշտարակի մոտ պայթյուններ են տեղի ունեցել։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է հեռուստաաշտարակը պատվում ծխով։

 

Նշվում է, որ պայթյունից հետո Կիևում հեռարձակումը ընդհատվել է։