Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում խորտակվել է թանկարժեք Porsche և Lamborghini մեքենաներ տեղափոխող բեռնանավ (լուսանկարներ)
Հրդեհից ավերված Felicity Ace բեռնատար նավը, որը տեղափոխում էր թանկարժեք ավտոմեքենաներ, այդ թվում՝ Porsche և Lamborghini, խորտակվել է Ատլանտյան օվկիանոսի կենտրոնում, գրում է Daily Mail-ը։
Նավը խորտակվել է դրա վրա հրդեհի բռնկումից 13 օր հետո՝ Պորտուգալիայի Ազորյան կղզիներից շուրջ 250 մղոն հեռավորության վրա։
Պորտուգալական ռազմաօդային ուժերը տարհանել են անձնակազմի 22 անդամներին։















