Ժամանակավորապես դադարեցվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների գազամատակարարումը

17:28 • 02.03.22

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 2-ին ժամը 15:30-ից մինչև մարտի 3-ը՝ ժամը 15:00-ն դադարեցվել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի գազասպառողների գազամատակարարումը: