Ֆեյսբուքյան գրառման պատճառով կանադահայ գործարարը կանչվել է ոստիկանություն

13:00 • 02.03.22

Ֆեյսբուքյան գրառման պատճառով քրեական գործ է հարուցվել կանադահայ գործարար, ՀՅԴ անդամ, բարերար Հրաչ Ջաբրայանի նկատմամբ, վերջինս կանչվել է ոստիկանությունը։

Նրա խոսքով՝ ոստիկանության և Գլխավոր դատախազության ուշադրության կենտրում հայտնվել է իշխանության հրահանգով, քանի որ եթե մեր երկրում ընդդիմադիր կեցվածք ունես, գտնվում ես իշխանության ուշադրության ներքո։ 

«Իմ գրառումը շատ պարզ էր, հազարավոր հայեր անում են նույնանման գրառումներ և կշարունակեն անել։ Գրառումս այն մասին էր, որ մենք դժգոհ ենք այս ապազգային իշխանությունից։ Գրառումս շատ պարզ էր՝ ահաբեկել ապազգային իշխանությանը և իրենց շրջանակին, երևի ահաբեկվել են այդ գրառումից, հետաքրքիր է ինչպես են իրենք մեկնաբանել «ահաբեկել» բառը։ Այս իրավիճակը ծիծաղելի է ինձ համար։ Տարիներ շարունակ նախորդ իշխանությունների ժամանակ էլ ես արել եմ հակաիշխանական գրառումներ, այդ ժամանակ երբեք նախկին «բռնապետությունը» ինձ չի փորձել դատել»,- ասաց Ջաբրայանը։

Հարցին՝ ըստ իրեն ո՞րն էր իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառը Ջաբրայանը նշեց․«Մեր իշխանությունները փոքրոգի ու նեղմիտ են, երևի նայում են հայելու մեջ և փոքրիկ հիտլերիկներ են տեսնում, չեն համակերպվում այն  մտքի հետ, որ կան իմ պես մարդիկ, ովքեր չեն վախենում իրենցից։ Մենք պատերազմեցին թուրքերի դեմ, հետո եկանք պատերազմելու ներքին թուրքի դեմ, երկու անգամ էլ մեզ ներքին թուրքը հաղթեց»,- ասաց Հրաչ Ջաբրայանը։