Ճապոնիայի ՊՆ-ն պնդում է, որ ռուսական ուղղաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք

12:50 • 02.03.22

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պնդմամբ, որ չորեքշբաթի ռուսական ուղղաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Kyodo գործակալությունը:

Նրա տվյալներով՝ միջադեպն իբր տեղի Է ունեցել Ճապոնիայի Հոկայդո հյուսիսային կղզու ափի մերձակայքում: