Պուտինը տեղեկություններ է ստանում Ուկրաինայում ռուսական կողմի կորուստների մասին, սակայն Կրեմլը ներկայում չի կարող թվեր ներկայացնել. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապարփակ տեղեկատվություն է ստանում Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի կորուստների մասին:
Ինչպես նշում է rossaprimavera.ru-ն,այս մասին մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, տեղեկություններ է ստանում Ուկրաինայում գործողության ընթացքում ռուսական կողմի կորուստների մասին», սակայն Կրեմլը ներկայում ի վիճակի չէ թվեր ներկայացնել ռուսական բանակի կորուստների մասին, ընդգծել է Պեսկովը։










