Վահագն Խաչատուրյանը բառացի ասել է՝ այս քաղաքական թիմի անդամ է, ուստի պետք է մոռանալ անաչառության, զսպումների մասին․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)

11:53 • 02.03.22

Հայաստանում կատարվող յուրաքանչյուր գործընթաց որոշվում է մեկ անձի կողմից։ Անդրադառնալով ԱԺ-ում ընթացող նախագահի ընտրությանը՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։


Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին, ով ներկայումս զբաղեցնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։ 

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել են թեկնածու չառաջադրել և որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը։

 

Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Վահագն Խաչատուրյանի խոսքերը, որը նշել է, որ իշխանության գտնվող քաղաքական թիմի անդամ է, ուստի պետք է մոռանալ վերկուսակցական արբիտրի, անաչառության, զսպումների մասին։

Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ նախագահի ընտրությանը չմասնակցելուն, Մամիջանյանը նշեց, որ չեն ցանկանում այդ գործընթացը լեգիտիմացնել։