Ուկրաինան փակել է նավագնացությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում
Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերը փակել են նավարկությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում։ Այս մասին չորեքշաբթի Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը։
«Քաղաքացիական նավարկության անվտանգությունն ապահովելու նպատակով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմածովային ուժերը փակել են նավարկությունը Սև ծովի հյուսիս-արևմտյան շրջանում»,- ասվում է զեկույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական










