Հայտնի է՝ ինչ է քննարկվելու ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլում (թարմացվող)
21:20-ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին չորեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բանակցություններում քննարկվելու է հրադադարի և հումանիտար միջանցք կառուցելու թեման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:։
«Վերջին հանդիպմանը մենք քննարկել ենք դիրքորոշումներ, ինչպես նաև հայտարարել ենք ՌԴ մի շարք առաջարկների մասին՝ կապված անհապաղ հրադադարի հաստատման հետ»,- ասել է նա։
21:05- Ուկրաինական պատվիրակությունը դեռ չի ժամանել Բելառուսի Բելովեժսկայա Պուշչա, որտեղ պետք է տեղի ունենան ռուսական կողմի հետ հերթական բանակցությունները։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Կասկածելի է, որ առանց սեղանի շուրջ երկրորդ կողմի ներկայության կարող են իրական բանակցություններ վարվել: Ուստի սպասեք երկխոսության իրական մեկնարկին»,- գրել է նա թվիթերյան իր օգտահաշվում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
20:45- Ուկրաինական պատվիրակությունն ուղևորվել է բանակցելու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, նրանց ժամանումը սպասվում է մարտի 3-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Որքան ես գիտեմ, ուկրաինական պատվիրակությունն այժմ ճանապարհին է: Մենք նրանց սպասում ենք վաղը», - ասաց նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները համատեղ որոշում են կայացրել բանակցություններ վարել Բելովեժսկայա Պուշչայում։
Ռուսական պատվիրակությունը ուկրաինական կողմի հետ բանակցություններին ժամանել է նույն կազմով, ինչ նախորդ անգամ։
19:15-Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում Կիևի պատվիրակության անդամը հաստատել է մարտի 2-ին երկրորդ փուլի անցկացման վերաբերյալ տեղեկությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կլինեն»,- ֆեյսբուքում գրել է ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բանակցություններ տեղի կունենան չորեքշաբթի երեկոյան։
18:26-Ռուսական պատվիրակությունը մեկնել է ուկրաինական կողմի հետ հանդիպման վայր: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալություն ը՝ հղում անելով բելառուսական «ԲելՏա»-ին:
Նշենք, որ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը կանցկացվի Բելառուսի տարածքում՝ Բելովեժսկայա Պուշչայում:










