ԱՄՆ իշխանությունները թույլատրել են թիրախավորել ամերիկյան օդային տարածք մտած ռուսական ինքնաթիռները
ԱՄՆ իշխանությունները թույլատրել են թիրախավորել ռուսական օդանավերը, եթե դրանք մուտք գործեն ԱՄՆ օդային տարածք։ Այս մասին ասվում է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը արգելել էր ռուսական ինքնաթիռների թռիչքները ԱՄՆ օդային տարածքում։ Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «ռուսական օդանավերի օդաչուները և անձնակազմի այլ անդամները կարող են կալանավորվել և հարցաքննվել իրավապահների կողմից»:
Նշենք, որ երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության ֆոնին Միացյալ Նահանգները միանում է իր դաշնակիցներին՝ փակելով իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար:










