Վլադիմիր Զելենսկին Շառլ Միշելի հետ զրույցում ասել է՝ ակնկալում է «դրական ազդանշաններ» Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով, որ Զելենսկին Միշելին ասել, որ սպասում է «դրական ազդանշանների» Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության դիմումի վերաբերյալ։
«Ես մշտական կապի մեջ եմ մեր վստահելի ընկերոջ՝ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ», - գրել է Զելենսկին թվիթերում, ապա հավելել. «Մենք քննարկել ենք առկա իրավիճակը և դիվանագիտական ջանքերը: ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ դրական ազդանշանների սպասումով»:










