Ուկրաինայում հայ խաղաղ բնակիչ է զոհվել

15:21 • 03.03.22

Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք: Այս մասին Tert.am-ին հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

 

«Զոհվածը ազգությամբ հայ Վահիկ Սողոմոնյանն է, ով Ուկրաինայի քաղաքացի է, Խերսոն քաղաքից, նրան արդեն հուղարկավորել են»,-հայտնեցին Գրասենյակից։ Զոհվածի ծննդյան թիվը և մյուս մանրամասները այս պահին ճշտվում են: