ԱՄՆ իշխանությունները Կոնգրեսին խնդրում են հավանություն տալ հաջակցություն Ուկրաինայի 10 մլրդ դոլարի հատկացմանը. The Washington Post
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիմել է ԱՄՆ-ի Կոնգրեսին, խնդրելով հավանություն տալ 10 մլրդ դոլարի հատկացմանը՝ որպես օգնություն Ուկրաինային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով երկու աղբյուրների:
Հրատարակության տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են պահանջվող միջոցներն ուղղարկել Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լուծման, ինչպես նաև ուկրաինական պաշտպանական ներուժի ամրապնդման, խափանումներից երկրի էներգացանցերի պաշտպանության և եվրոպական մյուս դաշնակիցներին հետագա օգնության համար: Իր հերթին համավարակի դեմ պայքարելու համար նախագահի վարչակազմը Կոնգրեսից շուրջ 22,5 մլրդ դոլար է խնդրում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










