Ավստրալիայում ՌԴ դեսպանատուն են առաքվել անհայտ սպիտակ փոշով ծրարներ

10:24 • 03.03.22

Հինգշաբթի Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատուն են առաքվել անհայտ սպիտակ փոշով ծրարներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

«Այժմ այստեղ աշխատում են ոստիկանությունը, հրշեջները և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ, որոնց աշխատակիցները ստուգում են դիվանագիտական ներկայացուցչություն առաքված անհայտ սպիտակ փոշով երկու ծրարների պարունակությունը»,- հայտնել են դեսպանատնից։

Սիդնեյում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք «պարբերաբար սպառնալիքներ են ստանում, սակայն, չնայած դրան, ռուս դիվանագետներն ու հյուպատոսական անձնակազմն աշխատում են սովորական ռեժիմով»։