Վաղը Արագածոտնի մարզի Օշական, Ոսկեվազ և Ոսկեհատ համայնքներում շչակ է գործարկվելու

11:12 • 03.03.22

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Օշական համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ մարտի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեվազ համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:


Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը Ոսկեհատ համայնքում իրականացնելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում տարահանման աշխատանքների կազմակերպումը » թեմայով ուսումնավարժանք:

Գործարկվելու է համայնքի շչակը:

ԱԻՆ-ից հորդորում են չանհանգստանալ: