Գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում, առաջիկայում լավատեսական ոչինչ չի սպասվում․ Նիկոլ Փաշինյան
Գյուղատնտեսությամբ զբաղվող փոքր ֆերմերներին պարարտանյութերով աջակցելու ծրագրով մենք արձագանքում ենք գնաճին, մասնավորապես պարարտանյութերի շուկայում առկա գնաճին։ Բայց նաև պետք է արձանագրենք, որ վերջին 2 տարիների ընթացքում գնաճային, պայմանական ասած, երկրաշարժեր են տեղի ունենում։ Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջինը կովիդն էր, երկրորդը աշխարհաքաղաքական զարգացումները, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Այս առումով լավատեսական ոչինչ չի սպասվում առաջիակյում։ Ակնհայտ է, որ աճելու են նաև գյուղատնտեսական արտադրանքի գները և չմշակվող հողերի շահութաբերություն կարող է գոյանալ»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս նշեց, որ ավանդական գյուղատնտեսությունը ապագա և հեռանկար չունի՝ կապված ջրի և կլիմայական փոփոխությունների հետ։










