Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները մեծ խնդիր կարող են դառնալ Եվրոպայի համար․ ՌԴ ԱԳՆ

20:59 • 03.03.22

Վարձկանները, որոնց արևմտյան երկրները խոստացել են ուղարկել Ուկրաինա՝ որպես ռազմական աջակցություն, վերադարձից հետո կարող են գլոբալ խնդիր դառնալ Եվրոպայի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես չեմ կարող պարզապես կանխատեսում անել, ես կանխատեսում եմ անում, դուք կարող եք ստուգել դա: Եթե նրանք գնան այս ճանապարհով,  ՆԱՏՕ-ի երկրները, Եվրամիությունը, ԱՄՆ-ը և այնտեղ (Ուկրաինա) վարձկաններ կմատակարարեն. ովքեր շատ կարճ ժամանակ կկռվեն Ժամանակի ընթացքում այդ վարձկանները կվերադառնան իրենց մոտ։ Բայց  նրանք կլինեն բոլորովին այլ մարդիկ,  մարդիկ, ովքեր կիմանան արյան համը, մարդիկ, ովքեր մի շարք պատճառներով արդեն գլոբալ խնդիր են լինելու Եվրոպայում»,- ասել է Զախարովան։

Զախարովան հիշեցրել է, որ Կիևը ավելի վաղ հայտարարել էր, որ արևմտյան երկրները խոստացել են 16 հազար վարձկան ուղարկել Ուկրաինա՝ որպես աջակցություն։