Զելենսկիի դեմ երեք մահափորձ է կանխվել.The Times

15:30 • 04.03.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ վերջին շաբաթվա ընթացքում երեք մահափորձ է կանխվել։ Նրան սպանելու համար ուղարկվել է երկու տարբեր ջոկատ՝ վարձկաններ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից և Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատներից, գրում է բրիտանական The Times-ը:

Հրապարակման համաձայն՝ Կիևում «Վագներ»-ի վարձկանները կորուստներ են կրել իրենց փորձերի ժամանակ և անհանգստացած են եղել այն փաստով, թե որքան ճշգրիտ են Զելենսկու անվտանգության պատասխանատուները կանխատեսել իրենց գործողությունները։

Միևնույն ժամանակ, փետրվարի 26-ին Կիևի մատույցներում կանխվել է Զելենսկու դեմ մեկ այլ մահափորձ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեչեն հատուկջոկատայինները խումբը ոչնչացվել է նախքան նախագահի մոտ հասնելը։

Հրատարակության համաձայն՝ «Վագներ»-ի վարձկանները չեն իմացել վարձու չեչենների մասին, և Ուկրաինայի նախագահին սպանելու սեփական փորձեր են արել։ Այսպիսով, նրանք Կիև են ժամանել Ռուսաստանի Դաշնություն հատուկ ռազմական գործողության մեկնարկից 6 շաբաթ առաջ և վերահսկել 24 բարձրաստիճան թիրախների գործողությունները։

Ըստ The Times-ի վագներցիները պետք է սպասեին ռուսական «Սպեցնազ»-ի ժամանմանը, որը սպանությունների ավարտից հետո նրանց համար ապահով միջանցք կստեղծեր Կիևից դուրս գալու համար։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։