Արշակունյաց պողոտայում 30-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ էլեկտրասյանը․ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ shamshyan.com

12:06 • 04.03.22

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վիլեն Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, առաջ ընթացել, ապա բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։