Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են բանակցություններ վարել փակ դռների հետևում. ուկրաինական պատվիրակության անդամ

19:21 • 04.03.22

Ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կիևն ու Մոսկվան պայմանավորվել են բանակցություններ վարել փակ դռների հետևում, որպեսզի «գոնե ինչ-որ կերպ պայմանավորվեն»։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բանակցություններում կոշտ է, ինչպես և Ուկրաինայի դիրքորոշումը, ուստի բանակցությունները բարդ են լինելու, բայց դրանք կշարունակվեն: