Մետան խոստացել է անել ամեն ինչ ՌԴ-ում Facebook-ի ծառայությունները վերականգնելու համար

23:38 • 04.03.22

Meta-ն կանի հնարավոր ամեն ինչ՝ ռուսաստանցիների համար Facebook-ի ծառայությունների հասանելիությունը վերականգնելու համար։  Ռոսկոմնադզորի կողմից արգելափակելու որոշումից հետո ասել է ամերիկյան ընկերության փոխնախագահ Նիք Քլեգը։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Մենք կշարունակենք անել հնարավորը մեր ծառայությունները վերականգնելու համար, որպեսզի դրանք հասանելի մնան մարդկանց անվտանգ արտահայտվելու և գործողություններ կազմակերպելու համար»,- գրել է նա Twitter-ում։