«Նովայա գազետա»-ն որոշել է հեռացնել Ուկրաինայում ստեղծված իրադրության մասին նյութերը՝ աշխատանքը շարունակելու համար
«Նովայա գազետա»-ի խմբագիրները որոշել են կայքից և սոցցանցերից հեռացնել Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի թեմայով նախկինում հրապարակված մի քանի նյութեր և շարունակել աշխատել։ Այս մասին հաղորդում է հրատարակությունը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ոժի մեջ մտած՝ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար պատժի մասին օրենքը, անշուշտ, կազդի խմբագրական օրակարգի վրա, մենք ստիպված ենք շատ նյութեր հեռացնել: Այնուամենայնիվ, մենք որոշեցինք շարունակել աշխատել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հրատարակությունը նաև նշել է, որ մարտի 3-ի դրությամբ «Ռոսկոմնադզոր»-ից ստացել են նյութեր հեռացնելու վեց պահանջ։
Հիշեցնենք, որ ՌԴ Պետդուման ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվության ներդրման մասին օրինագիծը: Այն նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի:










