ՌԴ-ի և Ուկրաինայի դիրքորոշումները բանակցություններում կոշտ են, Զելենսկին չի գնա զիջումների, որոնք նսեմացնում են Ուկրաինայի պայքարը. Պոդոլյակ

17:52 • 04.03.22

Զելենսկին չի գնա զիջումների, որոնք «նսեմացնում են Ուկրաինայի պայքարը՝ հանուն տարածքային ամբողջականության»: ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

Նա նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի դիրքորոշումները պաշտպանվում են Կիևի գործընկերների կողմից։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը բանակցություններում կոշտ է, ինչպես և Ուկրաինայի դիրքորոշումը, ուստի բանակցությունները բարդ են լինելու, բայց դրանք կշարունակվեն: