Կիևի բնակիչներին կոչ են արել մնալ ապաստարաններում․ իրավիճակը լարված է

12:45 • 05.03.22

 

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում օդային տագնապ է հայտարարվել․ տեղեկացրել է ուկրաինական «Ուկրինֆորմ»-ը։

Կիևի բնակիչներին հորդորել են շտապ տեղափոխվել ապաստարաններ։

«Կիևի շուրջ իրավիճակն այսօր շատ լարված է, մենք անում ենք բոլոր անհրաժեշտ գործողություները պաշտպանության համար: Այն մեր երկրի սիրտն է , մշակույթի, պատմության, պետականության կենտրոնը: Մինչ օրս մայրաքաղաքի մուտքերը հաստատակամորեն պաշտպանում են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել է Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Ժիրնովը:

Նա տեղեկացրել է, որ ենթակառուցվածքների հետ կապված նախապատրաստական ծավալուն աշխատանք է տարվել ՝ ճանապարհների արգելապատնեշներ, հենակետեր, օբյեկտների ականապատում: