Պատրաստ եմ միջնորդել Պուտինի մոտ, որ քեզ քաղաքական ապաստան տան ՌԴ-ում․ Կադիրովը՝ Զելենսկիին

22:28 • 06.03.22

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Վլադիմիր Զելենսկուն` խոստանալով բարեխոսել Պուտինի մոտ, որպեսզի վերջինս նրան քաղաքական ապաստան տա։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։

Կադիրովը տելեգրամի իր ալիքում գրել է, որ Լեհաստան գնալու դեպքում Զելենսկուն սպասում է Սաակաշվիլիի ճակատագիրը, ում, ի վերջո, հանձնեցին Վրաստանին, որտեղ նա հայտնվեց մեղադրյալի աթոռին։

«Եթե դու վստահես Ռուսաստանին և պատրաստ լինես երկխոսության, ապա ես պատրաստ եմ ընդառաջել քեզ և անձամբ խնդրել Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ քեզ ապաստան տան և փրկեն քո դեմքը։ Այս ամենը հնարավոր կլինի, եթե դու լսես ինձ հենց հիմա և օգտվես քո միակ հնարավորությունից։ Փախչելու տեղ չկա»,- ասել է Կադիրովը։