Հերհեր գյուղը միակն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար. Վահան Քերոբյան (լուսանկարներ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Հերհեր գյուղ և հանդիպել գյուղի բնակիչների հետ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով լուսանկարներ:
«Մի քանի ամիս առաջ Հերհեր գյուղից Վաչիկը (առաջին նկարում) եկել էր քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակներում ինձ հետ հանդիպման ու հրավիրել Հերհեր գյուղ, որը սիրով ընդունել էի, բայց ոչ մի կերպ չէր ստացվում գնալ։
Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։
Ի դեպ, միակ գյուղն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար։ Կարծում եմ, որ այսուհետև նման հանդիպումներին պետք է պնդել կանանց հավասար մասնակցությունը»,- լուսանկարներին կից գրել է Քերոբյանը։












