Moody's-ը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշը մինչև Ca. ինչ է դա նշանակում
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է մինչև Ca՝ բացասական կանխատեսմամբ:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի վարկանիշի իջեցումը պայմանավորված է այն մտավախությամբ, որ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի կապիտալի վերահսկումը կսահմանափակի միջսահմանային վճարումները, այդ թվում՝ պետական պարտատոմսերի պարտքի սպասարկման համար, պարզաբանել է կազմակերպությունը՝ հավելելով, որ աճել են դեֆոլտի ռիսկերը:
Այսպիսով, վարկանիշի իջեցումը մինչև «Ca» պայմանավորված է պարտքային պարտավորությունները մարելու Ռուսաստանի կարողության վերաբերյալ լուրջ մտահոգություններով։
«Ներդրողների համար հավանական վերականգնումը կհամապատասխանի պատմական միջինին, որը համարժեք է Ca վարկանիշին: Ca վարկանիշի մակարդակում վերականգնման ակնկալիքները 35-65% են», - հայտնում է աղբյուրը:










