Զելենսկին տեսակապով զրուցել է Իլոն Մասկի հետ ու նրան հրավիրել Ուկրաինա (տեսանյութ)

19:55 • 06.03.22


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով զրուցել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի հետ։

«Մենք քննարկեցինք հնարավոր տիեզերական նախագծերը: Բայց դրա մասին կխոսենք արդեն պատերազմի ավարտից հետո»,- Ինստագրամի իր էջում գրել է Զելենսկին։

Նա Իլոն Մասկին պատերազմի ավարտից հետո Ուկրաինա է հրավիրել։

Համացանցում հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տեսակապով շփվում Զելենսկին ու Մասկը։