Ռուսական զորքերը 8 հրթիռ են արձակել Վիննիցա քաղաքի վրա, ոչնչացվել է օդանավակայանը. Զելենսկի

16:50 • 06.03.22

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Վիննիցա քաղաքի վրա: 

Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձին։

Զելենսկին նշել է, որ քաղաքի վրա արձակվել է 8 հրթիռ, ամբողջությամբ ոչնչացվել է օդանավակայանը:

«Հենց նոր հայտնեցին ինձ Վիննիցայի վրա հրթիռային հարձակման մասին: Ութ հրթիռ մեր քաղաքի դեմ, մե խաղաղ Վիննիցայի դեմ, որը երբեք չի սպառնացել Ռուսաստանին: Հրթիռային հարձակումը ծանր է, ցինիկ, օդանավակայանն ամբողջությամբ ավերված է»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին: