Ինչո՞ւ եք ֆիքսվել հենց հացահատիկի խնդրի վրա, կան բազմաթիվ այլ խնդիրներ, բացի այդ՝ հացահատիկի հարցը պետական գաղտնիք է. Էդուարդ Աղաջանյան

12:31 • 07.03.22

 

Հայաստանն այս պահին հացահատիկի խնդիր չունի, առնվազն այս պահին նման խնդրի մասին ինձ հայտնի չէ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Խմբակցության մյուս պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, թե հացահատիկի պաշարի մասին ինֆորմացիան գաղտնիք է։

«Հարցի ակնկալիքը որն է, որ ՀՀ հացահատիկի պաշարների մասին ինֆորմացիա տա՞նք, դա գաղնի տեղեկատվություն է»,-ասաց նա։

Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ հացահատիկի պաշարների սպառման հետ կապված ռիսկեր կան և այդ ռիսկերը առկա են ամբողջ աշխարհում։

«Վստահ եմ, որ Էկոնոմիկայի նախարարությունը փորձելու է կառավարել «ռիսկերը։ Բայց չենք կարող բացառել, որ աշխարհում ցանկացած պահի կարող է ճգնաժամ սկսվել, ինքներդ եք հասկանում ինչ վիճակ է հիմա աշխարհում»,-ասաց Ալեքսանյանը։

Աղաջանյանն էլ զարմացավ, թե ինչու են սևեռվել հենց հացահատիկի հարցի վրա։

«Կան բազմաթիվ այլ խնդիրներ, միգուցե, ավելի կարևոր, քան հացահատիկի խնդիրը»,- ասաց Աղաջանյանը։