Արցախից ռուս խաղաղապահների միջոցով 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա

17:52 • 07.03.22

Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:

Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը: