Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը՝ Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ արձակելով 2 ական. Արցախի ՊԲ (թարմացված)

18:21 • 07.03.22

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

«Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Արցախի ՊԲ-ն վերոնշյալ միջադեպի վերաբերյալ հայտնել է, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: