Ինչ տեսք ունի մի քանի օր գնդակոծության տակ գտնվող Մարիուպոլը վերևից (լուսանկար)

11:05 • 07.03.22

Արդեն մի քանի օր գնդակոծության տակ գտնվող ուկրաինական Մարիուպոլ քաղաքը ցուցադրվել է թռչնի թռիչքի  բարձրությունից, գրում է korrespondent.net-ը։

Քաղաքում երկու օր անընդմեջ ձախողվում է խաղաղ բնակչության տարհանումը: Բնակիչները հայտնում են աղետալի իրավիճակի մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակում են իրականացրել Մարիուպոլի ուղղությամբ:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարել են լռության ռեժիմ և առավոտյան ժամը 10-ից մարդասիրական միջանցքներ են բացել ուկրաինական չորս քաղաքներից՝ Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։