Անհայտ անձը բեռնատարով բախվել է Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին. նա ձերբակալվել է

20:41 • 07.03.22

Անհայտ անձը բեռնատարով բախվել է Իռլանդիայում ՌԴ դեսպանատան դարպասներին՝։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դեսպանատան ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ բեռնատարի վարորդը ձերբակալվել է։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, դեպքի պատճառը դեռևս հայտնի չէ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանները փակել են մոտակա փողոցները։

ՌԴ դեսպանությունից հայտել են, որ «Իռլանդիայի ոստիկանները անգործության են մատնված եղել, երբ այդ բեռնատարը պոկել է Դուբլինում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության դարպասները»:

Իռլանդիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը տեղի իշխանություններից պահանջել է ապահովել դիվանագետների և նրանց ընտանիքների անվտանգությունը։