Հունգարիան չի աջակցի էներգետիկ ոլորտում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների երկարաձգմանը

19:44 • 07.03.22

Բուդապեշտը պատրաստ չէ աջակցել Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին՝ էներգետիկ ոլորտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին հայտնել է Հունգարիայի ֆինանսների նախարար Միխայ Վարգան։

Նրա խոսքով՝ այդ ոլորտում պատժամիջոցների ընդլայնումը լուրջ վտանգ կարող է  ներկայացնել իրենց երկրի ազգային արժույթին: