«Ահազանգ է ստացվել, նյութեր են նախապատրաստվում»․պարզաբանում՝ ոստիկանների կողմից Մանուել Մանուկյանին ծեծելու գրառման մասին

16:38 • 07.03.22

Ոստիկանությունը ահազանգ է ստացել «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ Մանուել Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ,  այս պահին Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին Tert.am–ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Նշենք, որ  պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանի եղբայրը՝ Սամվել Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և հայտնել, որ ոստիկանների կողմից ուժ կիրառելու հետևանքով, շտապ օգնության մեքենայով Մանուել Մանուկյանը տեղափոխվել է «Արմենիա» Բժշկական կենտրոն։