Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները կրակում են «Մի՛ կրակեք, այստեղ երեխաներ կան» գրությամբ տների վրա. ՌԴ ՊՆ

19:57 • 07.03.22

Մարիուպոլում ազգայնականները կրակում են քաղաքացիների վրա, ովքեր փորձում են լքել իրենց տները։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ընդգծել է, որ Մարիուպոլում իրավիճակը ծանր է։ «Մարդիկ թաքնված են նկուղներում։ Տներում էլեկտրականության և գազի բացակայության պատճառով նրանք ստիպված են փողոցում կրակի վրա ուտելիք պատրաստել։ Ազգայնականները կրակ են բացում խաղաղ բնակիչների վրա, ովքեր փորձում են լքել իրենց տները։ - ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ քաղաքում մարդիկ տների պատերին ներկով գրում են «Մի՛ կրակեք, այստեղ երեխաներ կան»:

«Սակայն ազգայնականները իրենց կրակակետերը ուղում են հենց այն տների ուղղությամբ, որոնց վրա գրված է՝ «Մի՛ կրակեք, այստեղ երեխաներ կան», - հավելել է նա: