Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվել է

21:51 • 07.03.22

ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։

Բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում և տևել են գրեթե 3 ժամ։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Նաև շարունակվել են ինտենսիվ խորհրդակցությունները կարգավորման հարցերի, այդ թվում՝ հրադադարի շուրջ։

ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ասել է, որ դեռ վաղ է որևէ դրական բանի մասին խոսելը։  Ըստ նրա, ռուսական կողմի սպասելիքները չեն արդարացել։  Ուկրաինական կողմը փաստաթղթերը տարել է ուսումնասիրության, ստորագրել չի հաջողվել։